Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն

Աբդուլլահ Գյուլը պատասխան նամակ է ուղարկել Սերժ Սարգսյանին

Փետրվար 11, 2010թ. 14:18

e27cb6a1616fc61b38468dce7bea899eԹուրքական «Zaman»-ի տեղեկացմամբ` Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը նամակ է ուղարկել Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին:

Թուրքական վերոնշյալ լրատվամիջոցը այդ քայլը որակել է որպես «անակնկալ զարգացում Հայաստանի և Թուրքիայի միջև»:

Ըստ «Zaman»-ի` նամակում Գյուլը հայտնել է իր բարեմաղթանքներն ու ընդգծել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ Թուրքիայի ունեցած դիրքրորոշումը: Տեղեկացվում է, որ շուտով կհրապարակվի Գյուլի հղած պատասխան նամակի բովանդակությունը:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 9-ին, անցնելով Թուրքիայի օդային տարածքով, ողջույնի ուղերձ էր հղել Աբդուլլահ Գյուլին:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն