Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս

«Պատերազմի վերսկսումն Ադրբեջանի համար արկածախնդրության կլինի»

Փետրվար 11, 2010թ. 16:05

DSC00754«Չթերագնահատելով թշամուն` ես կարծում եմ, որ ադրբեջանական հանրույթն այսօր հոգեբանորեն պատարստ չէ պատերազմի»,- կարծում է ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը: Նա հատկապես նշում է մի քանի խոցելի կետեր, որոնք Ադրբեջանին թույլ չեն տա պատերազմ սկսել:

«Իրենք չեն խոսում հարձակողական պատերազմի զրկանքների մասին: Նման պատերազմների ժամանակ նվազագույնը 1:3, առավելագույնը 1:8 հարաբերակցությամբ հարձակվող կողմը ավելի շատ զոհ է տալիս: Ադրբեջանական հանրույթը դա չի լսում իր ղեկավարներից: Եվ եթե այսօրվա իրենց տրամաբանությամբ պատերազմ սկսվի, նրանք շուտ կբարոյալքվեն, քանի որ հոգեպես պատարստ չեն պատերազմի ժամանակ սպասվող զրկանքներին»,- ասում է Դավիթ Ջամալյանը:

Եվս մի կարևոր հանգամանք, որ, նրա խոսքերով, Ադրբեջանի համար վտանգ է ներկայացնում` Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնություններն են, որոնք ճնշված են այսօրվա բռնապետության պայմաններում. «Ինքնությունը հնարավոր չէ վերջնականապես խորտակել ճնշումներով: Ադրբեջանական ստրատեգները չեն կարող հաշվի չառնել, որ պատերազմի հնարավոր անհաջող ելքի դեպքում իրենց երկիրը պառակտման լուրջ վտանգի առաջ է կանգնելու»: Բացի այդ` նրանք խնդիրներ ունեն բանակի ներսում: Ինչ վերաբերում է «օրեցօր հզորացող ռազմական բյուջեին, որի մասին ադրբեջանցիները սիրում են պատեհ-անպատեհ բարձրաձայնել, ապա Ջամալյանի կարծիքով, դեռևս հարց է, թե արդյոք այդ գումարներն իրենց նպատակին են ծառայում, քանի որ ադրբեջանական բանակում առկա է կոուպցիոն մեծ խնդիր:

Եվ հոգեբանը հարց է տալիս, թե արդյո՞ք նման լուրջ խնդիրներ ունենալով` Ադրբջանը կգնա նման արկածախնդրության, հատկապես եթե հաշվի առնենք, որ «վերջին շրջանում միջզգային ասպարեզում Ալիևի վարկը խիստ խաթարվել է»:

Ինչ վերաբերում է միջազգային տարբեր աղբյուրների կողմից հնչող այն կարծիքին, թե պատերազմը կարող է վերսկսվել, Ջամալյանը հավանական չի համարում. «Պատերազմ կսկսվի այն ժամանակ, երբ Հայաստանը և Արցախը շեշտակիորեն թուլանան: Այսինքն, երբ ուժերի հաշվեկշիռը խախտվի: Այսօր այն խախտված չէ: Իսկ եթե լիներ էլ, ես վստահ եմ, որ մեր հակառակորդը կփորձեր մեծ արագությամբ հարձակվել և կայծակնային պատերազմի տարբերակով ետ վերադարձնել իր կորցրածը: Այն տարբերակը, որ մեկ-երկու կրակոցից կարող է պատերազմ ծագել, հավանական չեմ համարում, քանի որ ադրբեջանական կողմը իր հավանական հաջողությունը խարսխում է ոչ թե աստիճանաբար զարգացման, այլ անսպասելի կայծակնային հարվածով հնարավորինս մեծ պատառ պոկելու ռազամվարության վրա»:

Բացի այդ, այստեղ կան նաև շահագրգիռ ուժեր. Եթե միջազգային գերտերություններին ձեռնտու չլինի պատերազմի վերսկսումը, դա տեղի չի ունենա. «Այս պահին տարածաշրջանը կոմունիկացիոն հանգույցի վերածելու աժխույժ քաղաքական գործընթացներ են զարգանում, ինչի պատճառով գերտերություններին այստեղ ձեռնտու չէ պատերազմը»:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն