ՀՀ քաղաքացի կարելի է դառնալ մինչև 2012թ. վերջը
Փետրվար 11, 2010թ. 17:35
Այսօր տեղի ունեցած կառավարության նիստում գործադիրը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով փոփոխություն կատարել «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում։ Ըստ այդմ, առաջարկվում է, որ փախստականի կարգավիճակ ունեցող այն անձինք, ովքեր ցանկանում են ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել, այդ խնդրով կարողանան դիմել մինչև 2012թ. դեկտեմբերի 31-ը։ Մինչ այս դիմումները ներկայացնելու վերջնաժամկետ էր սահմանված 2009թ. տարեվերջը։
ArmAr.am












