Եվրամիությունը կոչ է անում Թուրքիային վավերացնել արձանագրությունները` առանց նախապայմանների
Փետրվար 11, 2010թ. 17:50
Եվրամիության օրենսդիր մարմինը Թուրքիային կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանը: Այս մասին նշված է փետրվարի 10-ին Եվրախորհրդարանում` Թուրքիայի հարցով ընդունված բանաձևում:
Նիդեռլանդացի պատգամավոր Ռիա Օոմեն-Ռույտենի հեղինակած բանաձևում մասնավորապես ասված է. «Եվրախորհրդարանը բարձր է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելուն ուղղված դիվանագիտական ջանքերը և կոչ է անում Թուրքիայի կառավարությանը` բացել Հայաստանի հետ սահմանը, կոչ է անում Թուրքիայի Ազգային մեծ ժողովին և Հայաստանի խորհրդարանին, առանց վերապահումների և առանց նախադրյալների առաջքաշման, վավերացնել համապատասխան արձանագրությունները, որոնք Հարավային Կովկասում կբերեն տարածաշրջանային անվտանգության ու կայունության»:
ArmAr.am












