Գլխավոր » Լրահոս

Քլինթոնին վիրահատել են

Փետրվար 12, 2010թ. 09:30

ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը հոսպիտալացվել է սրտի շրջանում ուժեղ ցավերի պատճառով:BillClinton

այնուհետև` վիրահատվել, տեղեկացնում է «Սի Էն Էն»-ը` վկայակոչելով Քլինթոնի օգնական Դուգլաս Բենդին: Վիրահատությունը կատարվել է սրտի շրջանում, որի հետևանքով  սրտի արյունատար անոթները սնուցող սարքավորում է տեղադրվել: Ըստ տեղեկատվության, սպասվում է, որ այսօր ԱՄՆ նախկին նախագահը հիվանդանոցից դուրս կգրվի: Վիրահատությունն անցկացվել է New York Presbyterian Hospital-ում:

«Վաթսունամյա Քլինթոնը լավ վիճակում է գտնվում և մտադիր է շարունակել իր աշխատանքը սեփական հիմնադրամում և որպես Հաիթիում ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ», -ասել է օգնականը:

Ամուսնու հոսպիտալացման մասին լուրը լսելուց անմիջապես հետո Վաշինգթոնից Նյու Յորք է մեկնել Քլինթոնի կինը` ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: Նա մեկ օրով հետաձգել է փետրվարի 13-14-ը Քաթարում և Սաուդյան Արաբիայում ծրագրված այցելությունները:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն