Էրդողանի զարմիկը զբաղվում է թմրանյութերի առևտրով
Փետրվար 12, 2010թ. 10:50
Թուրքական «Վաթան» թերթը տեղեկացնում է, որ Ստամբուլում ձերբակալվել է Էրդողանի զարմիկը, որը փորձել է Դիարբեքիրից Ստամբուլ տեղափոխել 50կգ կոկաին: Վարչապետի զարմիկի հետ ձերբակալվել են ևս 12 հոգի: Վարչապետը հայտարարել է, որ իրավապահ մարմինները ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ միջոցները:
Ի դեպ, վերջին շրջանում Թուրքիայի վարչապետը իր ազգուտակի պատճառով հաճախ է հայտնվում տհաճ իրավիճակներում: Օրեր առաջ էլ նա ստիպված էր Մեջլիսում բռունցքներով պաշտպանել իր կնոջ պատիվը:
ArmAr.am












