Հայ-թուրքական հարաբերությունների քննարկում ԱՄՆ դեսպանատանը
Փետրվար 12, 2010թ. 10:15
Այսօր` փետրվարի 12-ին, Երևանում տեղի կունենա «Հայ-թուրքական հարաբերությունները և միջսահմանային մոտեցումներ» թեմայով քննարկում:
Քննարկումը, որին մասնակցելու են Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը և Թուրքիայի տնտեսական քաղաքականության ուսումնասիրության հիմնադրամի նախագահ Հուվեն Սակը, կազմակերպվել է ԱՄՆ դեսպանատան առաջարկով:
Միջոցառումը կանցկացվի Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատի, Թուրքիայի տնտեսական քաղաքականության ուսումնասիրության հիմնադրամի և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ:
ArmAr.am












