Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի այցը Դեյր Զոր

Փետրվար 12, 2010թ. 13:18

Deputy Minister Kirakossian visits SyriaՓետրվարի 11-ին Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Դեյր Զոր: Պատվիրակությանը ընդունեցին Դեյր Զորի նահանգապետ Հուսեյն Առնուսը և Բաաս կուսակցության Դեյր Զորի նահանգային կառույցի ղեկավար Տահա Խալիֆան: Զրույցի ընթացքում կողմերը երկուստեք կարևորեցին Դեյր Զորում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացումը և հույս հայտնեցին, որ այն կամրջի դեր կխաղա ՀՀ և Դեյր Զոր նահանգի միջև առևտրատնտեսական, մշակութային և գիտատեխնիկական բնագավառներում համագործակցությունը խորացնելու գործում: Արման Կրակոսյանը շնորհակալություն հայտնեց Դեյր Զորի իշխանություններին հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած հոգատար և ջերմ վերաբերմունքի համար:

Նույն օրը Դեյր Զորի հայկական եկեղեցում տեղի ունեցավ ՀՀ պետական դրոշի օծման արարողությունը, որին ներկա էին հայ համայնքի կրոնական երեք առաջնորդները, ինչպես նաև` նահանգային իշխանությունների ղեկավարները և Սիրիայի տարբեր շրջաններից ժամանած հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Օծման արարողության ընթացքում ընթերցվեց Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը: Արարողությունից հետո թափորը ուղղվեց դեպի ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակ: Բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը, Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը և Դեյր Զորի նահանգապետ Հուսեյն Առնուսը: Պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացման արարողությանը ներկա էին Սիրիայում հավատարմագրված պետությունների դեսպաններ, հյուպատոսներ, լրագրողներ, հասարակական, քաղաքական և մշակութային գործիչներ, սիրիահայ համայնքի ներկայացուցիչներ:

Նույն օրը երեկոյան կազմակերպվեց ընդունելություն, ուր ելույթով հանդես եկավ նորանշանակ պատվավոր հյուպատոս` դեյրզորաբնակ Սուրեն Վարդանյանը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն