Գլխավոր » Լրահոս

Նպատակը` անվտանգության քաղաքագիտության ոլորտում մասնագետներ պատրաստելն է

Փետրվար 12, 2010թ. 12:50

Փետրվարի 15-ին` ժամը 11.00-ին, ՀՀ պաշտպանության նախարարության Դ. Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում տեղի կունենա «Քաղաքական ինստիտուտներ ու գործընթացներ» մասնագիտությամբ ասպիրանտուրայի բացումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ասպիրանտուրան նպատակ ունի պատրաստելու անվտանգության քաղաքագիտության ոլորտում ԱՌՀԻ-ի հետ համագործակցող առաջատար մասնագետներ, ստեղծելու նրանց գործնական հետազոտական հմտությունների զարգացմանը նպաստող միջավայր, ապահովելու ԱՌՀԻ-ի ասպիրանտների հետազոտությունների արդյունքների կիառումը ԱՌՀԻ-ի համադասմամբ իրականացվող միջգերատեսչական ծրագրերի շրջանակներում:

Բացման նիստին կմասնակցեն են ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության նախարարները, ԵՊՀ ռեկտորը և ԱՌՀԻ-ի գիտական խորհրդի անդամները:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն