Գլխավոր » Զինված ուժեր, Լրահոս, Քաղաքականություն

ՀՀ ՊՆ նախարարը հանդիպել է Ֆրանսիայի նախագահի ռազմական հատուկ գրասենյակի ղեկավարի հետ

Փետրվար 12, 2010թ. 13:27

naxarar-pariz-2010-02-12-aՊաշտոնական այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը փետրվարի 11-ին հանդիպել է Ֆրանսիայի նախագահի ռազմական հատուկ գրասենյակի ղեկավար, ծովակալ Էդուար Գիյարի հետ: ՀՀ պաշտպանության նախարար շնորհավորել է ծովակալ Գիյարին Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ ռազմական համագործակցության ծրագրերը և Փարիզում ստորագրված համաձայնագրի դրույթները, անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության խնդիրներին, հավանական զարգացումներին արձագանքելու հնարավորություններին:

Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարը մասնակցել է Փարիզի Հաղթական կամարի հավերժական կրակի մոտ կազմակերպված պսակադրման և բոցավառման արարողությանը, այցելել է ՅՈՒՆԵՍԿՈ-ի կազմակերպած ցուցահանդես, որտեղ ներկայացված են նկարիչ և քանդակագործ Արտո Չախմախչյանի աշխատանքները:

ArmAr.am


Դիտել Զինված ուժեր, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն