Կիրո Մանոյան. «Մենք չպետք է ուշացնենք այն հայտարարությունը, թե Թուրքիան արդեն տապալել է գործընթացը»
«ՀՀ նախագահի լոնդոնյան ուղերձը չէր կարող լինել միայն ներքին սպառման համար»,- ասաց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը` պաատսխանելով ArmAr.am-ի լրագողի հարցին և մեկնաբանելով այն տեսակետը, թե «Չաթըմ Հաուսում» Սերժ Սարգսյանի ուղերձը ներիքն սպառման համար էր միայն:
Նա վստահ է, որ դա միայն անգլիական հասարակությանը չէր ուղղված. «Չաթըմ հաուսը» բավականին ազդեցիկ միջազգային վերլուծական կենտրոն է: Եվ առնվազն այն արձագանքից, որ տեղ է գտել միջազգային մամուլում, կարելի է ենթադրել, որ նրանք նախագահի ասածը լսել են»:
Նախագահի ելույթի վերաբերյալ Կիրո Մանոյանը նշեց նաև, որ Սերժ Սարգսյանը չասաց այն, ինչ պետք է ասեր, այսինքն` «պետք է ասեր, թե մինչև երբ է ինքը ժամանակ տալիս Թուրքիային արձանագրությունները վավերացնելու համար»: ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչը չի բացառում այն տարբերակը, որ Թուրքիան ապրիլի 24-ից առաջ հայտարարի, որ արձանագրություններն ուղարկել է արտաքին հանձնաժողով: Այսինք` ստեղծվի տապավորություն, թե գործընթացը տեղից շարժվել է, սակայն ամեն ինչ կմնա այնպես, ինչպես կա: «Մենք չպետք է ուշացնենք այն հայտարարությունը, թե Թուրքիան արդեն տապալել է գործընթացը: Եթե գործընթացը շարունակվի, դա կնշանակի, որ մենք Թուրքիայի նախապայմանն ենք իրականացնում»,- վստահ է նա:
ArmAr.am












