Գլխավոր » Լրահոս

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Նիկոլայ Բորդյուժային

Փետրվար 12, 2010թ. 15:03

MAR_7974Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:

Քննարկվել են ՀԱՊԿ  շրջանակում համագործակցությանն առնչվող հարցեր:

Կողմերը գոհունակություն են հայտնել 2009թ. Կազմակերպության ընդունած եւ իրագործած առանցքային որոշումների, մասնավորապես, ՀԱՊԿ անդամ երկրների կողմից  արագ արձագանքման համատեղ ուժերի ստեղծման համաձայնագրի ստորագրման կապակցությամբ:

Զրուցակիցները նաեւ կարեւորել են ՀԱՊԿ կառույցների ձեւավորման գործընթացում առկա աշխույժ դինամիկան 2010թ. եւս պահպանելու եւ դրանից բխող իրավապայմանագրային դաշտն ամբողջացնելու անհրաժեշտությունը:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն