Ադրբեջանը նման է նեղացած երեխայի, ում ձեռքում վտանգավոր բան է հայտնվել
«Հավանականությունը մեծ է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մարտի 4-ին կհաստատի Հայոց Ցեղասպանության մասին 252 բանաձևը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման վստահություն հայտնեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը: Նա այդպես է կարծում, քանի որ նախորդ տարիներին արդեն Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը հավանության արժանացել է:
Մանոյանն անդրադարձավ նաև Ադրբեջանի ռազմաշունչ քարոզչությանը:
«Պատերազմն իրենց համար այլընտրանք է: Ադրբեջանը հույս ունի, որ ինքը կարող է այնքան հզորանալ, որ Հայաստանն ի վերջո տեղի տա: Հակառակ դեպքում ինքը պատերազմ կհայտարարի»: Նրա կարծիքով, պատերազմը ևս մեկ կարևորություն ունի Ադրբեջանի համար. «Ադրբեջանը նաև խնդիր ունի պատերազմի միջոցով իր կերպարը փոխելու` հանդես գալ` որպես պատերազմում հաղթած պետություն:
Ադրբեջանը նման է նեղացած երեխայի, ում ձեռքում վտանգավոր բան է հայտնվել»:
ArmAr.Am












