Թուրքական լկտիություն` Ադրբեջանի միլի մեջլիսի առաջին փոխխոսնակի կատարմամբ
Ադրբեջանի միլի մեջլիսի առաջին փոխխոսնակ Զիյաֆաթ Ասկերովը մեջլիսի գարնանային նստաշրջանի հերթական նիստում հայտարարել է, որ պատրաստվում է դիմել ԱՄՆ Կոնգրեսին` Հայոց ցեղասպանության մասին բանաձևը քննարկման չդնելու կոչով:
Հիմա տեսնենք, թե ինչ է անցել այս հիվանդի մտքով: Սրան անհասկանալի է թվում այն, որ ԱՄՆ Կոնգրեսը պատրաստվում է քննության առնել 1915թ. «դեպքերը»` անտեսելով 1992թ. «արյունալի իրադարձությունները Խոջալուում»: Փոխխոսնակի կարծիքով, 1915թ. «դեպքերի» քննությունը պատմաբանների գործն է և ԱՄՆ Կոնգրեսի իրավասությունների մեջ չի մտնում:
Եթե այս հիվանդը հարևան երկրի օրենսդիր մարմնի երկրորդ դեմքն է, ուրեմն լրիվ հասկանալի է դառնում ամբողջ երկրի քաղաքականության առողջական վիճակը: Սա բերում և մեկուկես միլիոն հայերի ծրագրված ցեղասպանությունը նույն հարթության վրա է փորձում դնել Խոջալու գյուղի` իրենց հորինած խժդժությունների հետ: Նույն հարթության վրա էլ չի դնում. ԱՄՆ Կոնգրեսը, ըստ սրա, պետք է քննության առարկա դարձնի Խոջալուի «արյունոտ իրադարձությունները», իսկ 1915թ. «դեպքերը» քննեն պատմաբանները:
Ախտորոշումը մեկն է` փոխխոսնակի վիճակն օրհասական է, նա գտնվում է խորագույն կոմայի մեջ, և բժշկությունն այս դեպքում անզոր է:
ArmAr.am












