Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

ՀՀ վարչապետ.«21-րդ դարում հարևան պետությունների միջև փակ սահմաններն անհեթեթություն են»

Փետրվար 12, 2010թ. 16:16

varchapetՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ելույթ ունենալով Հայաստանում ԱՄՆ դեսպանության հովանու ներքո կազմակերպված  հայ-թուրքական հարաբերություններին նվիրված համաժողովում նշել է, որ պահն է, որպեսզի Հայաստանի և Թուրքիայի նախագահները դրսևորեն քաղաքական կամք և գնան առաջ` վավերացնելով արձանագրությունները, բացելով սահմանները։ «Միևնույն ժամանակ պետք է համաձայնենք, որ այս փուլում իսկապես շատ ավելի մեծ դերակատարություն ունեն քաղաքական իշխանությունները։ Նրանց հստակ կեցվածքից շատ բան է կախված, որովհետև դա ազդակ է հանրությանը` մեր քաղաքացիներին, դա ազդակ է նաև միջազգային հանրությանը, թե ինչպես ենք մենք տեսնում մեր ապագան։

Ես համոզված եմ, որ վաղ թե ուշ հայ-թուրքական հարաբերությունները բարելավվելու են, որովհետև 21-րդ դարում հարևան պետությունների միջև փակ սահմաններն անհեթեթություն են»,- ասել է ՀՀ վարչապետը։

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն