Գլխավոր » Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ

Հայ-թուրքական արձանագրությունները ՀՀ խորհրդարանում են

Փետրվար 12, 2010թ. 17:15

Հայաստանի նախագահի աշխատակազմը քիչ առաջ Ազգային ժողով է ուղարկել հոկտեմբերի 10-ին, Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները՝ վավերացման գործընթաց սկսելու համար: Այդ մասին հայտնել է ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանը: Նա նշել է նաև, որ Հայաստանի Ազգային ժողովում արձանագրությունների քննարկման ժամանակ ՀՀ նախագահի ներկայացուցիչը կլինի ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից էլ  տեղեկացրել են, որ ըստ ընթացակարգի՝ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը երկու աշխատանքային օրվա ընթացքում՝ երեքշաբթի, արձանագրությունները պետք է դնի շրջանառության մեջ և գլխադասային հանձնաժողով նշանակի, որն էլ քննարկելու է փաստաթղթերը:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հայ-թուրքական հարաբերություններ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն