Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «ARTEXPO-2010» արվեստների ցուցահանդես:
Փետրվար 12, 2010թ. 16:55
Ցուցահանդեսը մշակույթի նախարարության նախաձեռնությամբ անցկացվում է արդեն երկրորդ անգամ եւ նպատակ ունի ներկայացնել հայրենական մշակույթի ժամանակակից զարգացումները, համագործակցություն, գործնական կապեր հաստատելու հնարավորություն ընձեռել մշակույթի դաշտում գործունեություն ծավալող բոլոր շահագրգիռ կազմակերպություններին ու կառույցներին:
Երկրի ղեկավարը շրջել է տաղավարներում, ծանոթացել արվեստի տարբեր ոլորտներ ներկայացնող հինգ տասնյակից ավելի մշակութային կազմակերպությունների ու կառույցների նախորդ տարվա աշխատանքին, ձեռքբերումներին ու ծրագրերին:
ArmAr.am












