Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանի այցը Լեհաստան

Փետրվար 12, 2010թ. 19:00

Political consultations 12.02.10Ս.թ. փետրվարի 11-ին Լեհաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցան քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի և Լեհաստանի ԱԳՆ-երի միջև: Հայկական կողմից պատվիրակությունը ղեկավարում էր ԱԳ փոխնախարար Կարինե Ղազինյանը, լեհական կողմից` Լեհաստանի ԱԳ փոխնախարար Անջեյ Կրեմերը:

Օրակարգում ընդգրկված էին մի շարք երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, ինչպես նաև` տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը, ԵՄ Արևելյան գործընկերության իրականացմանը վերաբերող խնդիրներ:

ՀՀ ԱԳ փոխնախարարը մանրամասնորեն ներկայացրեց վերոհիշյալ հարցերի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումներն ու ակնկալիքները:

Իր հերթին Լեհաստանի փոխարտգործնախարարը ներկայացրեց իր երկրի մոտեցումները:

Խորհրդատվություններին քննության առնվեց առաջիկայում Լեհաստանի վարչապետի Հայաստան կատարելիք այցի օրակարգը:

Խորհրդատվությունների մասնակիցներն անդրադարձան  ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի իրականացմանն առնչվող հարցերին:

Հանգամանալից քննարկում ծավալվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ: Լեհական կողմը բարձր գնահատեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ՀՀ իշխանությունների ջանքերը`զորակցություն եւ  աջակցություն հայտնելով դրանց:

Նույն օրը Լեհաստանի Նախագահի նստավայրում ՀՀ ԱԳ փոխնախարար Կարինե Ղազինյանը հանդիպեց ԼՀ Նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների պատասխանատու, պետքարտուղար Մարյուշ Հանցլիգին:

Հանդիպմանը քննարկվեցին երկու երկրների միջեւ համագործակցության հետագա զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Երկուստեք կարեւորվեց բարձաստիճան այցերի կազմակերպումը` քաղաքական երկխոսության շարունակականությունն ապահովելու համար:

Նույն օրը երեկոյան ՀՀ ԱԳ փոխնախարար Կարինե Ղազինյանը վերադարձավ Երեւան:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն