Արքայազնի վարած «ջիպը» հարվածել է ոստիկանին
Փետրվար 12, 2010թ. 19:10
Լոնդոնի ոստիկանությունը հետաքննում է սկանդալային իրադարձություն` արքայազն Էնդրյուի` Յորքի հերցոգի վարած «ջիպը» Բուկինգեմյան պալատ մտնելիս հարվածել է ոստիկանին, որը ցանկանում էր թագավորական ընտանիքի անդամի ճանապարհից հեռացնել ճապոնացի երկու զբոսաշրջիկի: Վնասվել է ոստիկանի ձեռքը. տեղի ունեցածի մասին նա հայտնել է իր ղեկավարությանը: Ոստիկանությունը և Բուկինգեմյան պալատի համապատասխան ծառայությունները հրաժարվում են որևէ մեկնաբանությունից,- հայտնում է «Ինտերֆաքսը»:
ArmAr.am












