Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Մեծ Բրիտանիայում Սերժ Սարգսյանի ունեցած ելույթին

Փետրվար 12, 2010թ. 18:25

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Մեծ Բրիտանիայում «Չաթեմ Հաուզ»-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ունեցած ելույթին:

«Ադրբեջանը չի կարող թույլ տալ, որ ԼՂ բանակցությունները շարունակվեն հետագա 15-20 տարիներին։ Այսօրվա ստատուս քվոն արդեն աշխարհում որեւէ մեկին չի բավարարում՝ բացի, երեւի, Հայաստանից: Հարցը պետք է լուծվի կոնկրետ ժամանակային շրջանակներում»,- ասված է Ադրբեջանի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հայտարարությունում նաեւ ասվում է, թե իրադարձությունները կարող են անկանխատեսելի զարգացում ունենալ, որի պատասխանատվությունը կկրի բանակցային սեղանի շուրջ «ոչ կառուցողական դիրքորոշում ցուցաբերող կողմը՝ Հայաստանը»:

Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին Լոնդոնի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում ունեցած ելույթի ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կոչ է արել՝ «ընդգծված տոնայնություն չտալ տարածքային ամբողջականության սկզբունքին, առավել եւս, որ այն ամենեւին էլ չի նշանակում այն, ինչ փորձում են ներկայացնել ադրբեջանցիները»:


Դիտել Ադրբեջան, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն