Գլխավոր » Թուրքիա, Լրահոս

Թուրքիայի դատարանում պատառոտում են Իսրայելի դրոշը

Փետրվար 12, 2010թ. 19:17

216a309d154baed77d047ce1b445b3052003-ի նոյեմբերին Ստամբուլում կազմակերպած պայթյունների համար ցմահ դատապարտված անձանցից մեկը՝ Լուայի Սակկան վճռաբեկ դատարանում իր պահվածքով լուրջ իրարանցում է առաջացրել։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Iha լրատվական գործակալությունը: Վերջինիս  փոխանցմամբ՝ փետրվարի 12-ին Վճռաբեկ դատարանի որոշմամբ տեղի ունեցած առաջին դատական նիստի ժամանակ մասնակցել են Ալ Ղաիդայի ղեկավար կազմի ներկայացուցիչ Լուայի Սակկան ու  յոթ ձերբակալվածներ։

Լուայի Սակկան կարդացել է իր` 10 էջից բաղկացած պաշտպանական ճառը, ապա ծրարի միջից հանել է Իսրայելի թղթե դրոշը, գցել գետին եւ ոտքով սկսել տրորել։

Դատավորը զգուշացրել է՝ գետնից վերցնել Իսրայելի դրոշը, սակայն Սակկան ավելի ակտիվ է տրորել դրոշը, պատառոտել այն եւ բղավել «Կեցցեն մոջահեդները»։ Դատավորի կարգադրությամբ՝ վերջինիս անվտանգության աշխատակիցները հեռացրել են դատարանի դահլիճից, սակայն նա ճանապարհին կրկին հանել է թղթե Իսրայելի դրոշներ եւ գցելով գետնին կրկին տրորել է ու բղավել «Կորչի Իսրայելը»։


Դիտել Թուրքիա, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն