Թեհրանը խիստ քննադատության է ենթարկել Կանադայի
Փետրվար 12, 2010թ. 19:30
Թեհրանը խիստ քննադատության է ենթարկել Կանադային նախկին փոխդեսպանի` ԱՄՆ Կենտրոնական հետախուզական գործակալության հետ կապ ունենալու համար:
Իրանի արտաքին գործերի նախարարն ասել է,որ Կանադայի նախկին փոխդեսպանի արարքը հակասում է դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային , ուստի Կանադայի կառավարությունը այս հարցի առնչությամբ պետք է հստակ բացատրություն ներկայացնի իրանական կառավարությանը:
Կանադայի նախկին դեսպանն Իրանում Քենեթ Թեյլորը ավելի վաղ ընդունել է իր կողմից լրտեսություն անելու , Կենտրոնական հետախուզության գործակալության հետ սերտորեն համագործակցելու հանգամանքը:
ArmAr.am












