Սպիտակ օլիմպիադայի բացման արարողությունը առաջին անգամ տեղի է ունենալու փակ մարզապալատում
Փետրվար 12, 2010թ. 19:45
21-րդ օլիմպիական խաղերի բացմանը հաշված ժամեր են մնում: Սպիտակ օլիմպիադայի բացման արարողությունը առաջին անգամ տեղի է ունենալու փակ մարզապալատում` 55 հազար տեղանոց BC Place-ում, որն այլ կերպ անվանում են Բրիտանական Կոլումբիայի հրապարակ: Հանդիսությունն սկսվելու է Կանադայի վարչապետ Ստեֆան Հարպերի բացման խոսքով, որին հետևելու է մասնակիցների շքերթը: Գրեթե դիմակահանդեսային շոուն կազմակերպվելու է կանադական աբորիգենների մշակույթի նմանակությամբ: Մանրամասները մինչև վերջին պահը գաղտնի պահելու համար մասնակիցները նույնիսկ ստորագրություն են տվել:
ArmAr.ar












