Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Կորեայի դեսպան Լի Քյու-Հենին

Փետրվար 12, 2010թ. 20:20

Minister Nalbandian-Ambassador of Korea 12.02.10Փետրվարի 12-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Կորեայի դեսպան Լի Քյու-Հենին`Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Դրական գնահատելով դեսպանի պաշտոնում Լի Քյու-Հենի իրականացրած գործունեությունը` նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց Հայաստանի և Կորեայի արդյունավետ համագործակցության եւ համատեղ իրականացրած ծրագրերի կապակցությամբ:

Կողմերն անդրադարձան քաղաքական երկխոսության ակտիվացմանը, առևտրատնտեսական, կրթության, մշակույթի ոլորտներում գործակցության խթանմանն ուղղված քայլերին:

Դեսպան Քյու-Հենին ներկայացրեց կորեական թերակղզում կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերը:

Հաջողություն մաղթելով դեսպանին` նախարար Նալբանդյանը, ի նշանավորումն հայ-կորեական հարաբերությունների զարգացման գործում նրա ունեցած ներդրման` Լի Քյու-Հենին պարգեւատրեց ԱԳՆ հուշամեդալով:


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն