Լույս է ընծայվել Էնթոնի Հոլսլախի «Արարատի ապառաժներում» աշխատությունը
Փետրվար 13, 2010թ. 08:40
Հոլանդական «ASPEKt» հրատարակչությունը լույս է ընծայել Էնթոնի Հոլսլախի «Արարատի ապառաժներում» աշխատությունը:
Վեց գլխից բաղկացած աշխատության մեջ Էնթոնի Հոլսլախը, հիմնվելով պատմական փաստաթղթերի, ականատեսների վկայությունների, հարցազրույցների, պատմությունների վրա ներկայացվում է Հայոց ցեղասպանության պատճառներն ու հետեւանքները:
Հեղինակը պատմում է Արշիլ Գորկու կյանքի, աշխատանքների մասին, խոսում հայերի ինքնության, հավաքական հիշողություն հասկացողության մասին, ներկայացնում է գաղթը, սփյուռքի ձեւավորումն ու կապը Ցեղասպանության հետ:
ArmAr.am












