Օլիմպիական խաղերի բացումը նվիրվեց վրացի սահնակորդի հիշատակին
Փետրվար 13, 2010թ. 09:00
Այսօր առավոտյան Կանադայի Վանկուվեր քաղաքում տեղի ունեցավ Ձմեռային 21-րդ օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, որը նվիրվեց վրացի սահնակորդ Նոդար Կումարիտաշվիլու հիշատակին։
Վրացի 21-ամյա մարզիկը մահացել է Օլիմպիադայի բացման նախօրեին՝ մարզումների ժամանակ։
Չկարողանալով ղեկավարել սահնակը` նա 145կմ ժամ արագությամբ դուրս է թռել սահուղուց և բախվել մետաղյա սյանը. բժիշկները նրան չեն կարողացել փրկել։ Այս ողբերգությունից անմիջապես հետո որոշ փորձագետներ հայտարարել են, որ Վանկուվերի սանուղին չափազան արագընթաց ու վտանգավոր է և չի կարելի այնտեղ մրցումներ անցկացնել…
Օլիմպիադայի բացմանը Վրաստանի օլիմպիական հավաքականը ներկայացավ սգո թևկապներով։ Հանդիսավոր արարողության մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին վրաց մարզիկի հիշատակը։
ArmAr.am












