Պարգևատրվել է Երուսաղեմի Հայոց պատրիարքը
Փետրվար 13, 2010թ. 13:24
Երուսաղեմի Հայոց պատրիարք Տեր Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը պարգևատրվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և հայ ժողովրդին մատուցած երկարամյա նվիրյալ ու բեղմնավոր ծառայության համար, գահակալության 20-ամյակի, ինչպես նաև ծննդյան տարեդարձի առթիվ Տեր Թորգոմը պարգևատրվել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի հրամանագրով։
ArmAr.am












