Գլխավոր » Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն

Շվեդիայի օրենսդիրը քննարկելու է Հայոց ցեղասպանության մասին օրինագիծ

Փետրվար 13, 2010թ. 13:45

ShvedenՇվեդիայում գտնվող թուրքական պաշտոնական պատվիրակությունը  Հայոց Ցեղասպանության հարցով անակնկալի է եկել: Թուրքական այդ պատվիրակությունը գլխավորող Մուրաթ Մերջանը, ով հանդիսանում է Թուրքիայի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահը, լրագրողներից տեղեկացել է, որ Շվեդայի խորհրդարանում շուտով քննարկվելու է Հայոց Ցեղասպանության մասին բանաձևը: Այս մասին հայտնում է թուրքական «Milliyet» թերթը:

Թուրք լրագրողներից մեկը Մուրադ Մերջանին հարցրել է, թե ինչպես են պատրաստվում արձագանքել Շվեդիայի խորհրդարանում Հայոց Ցեղասպանության վերաբերյալ օրինագծի քննարկման գործընթացին, Մերջանը հակադարձել է, թե նման բան լինել չի կարող: Մինչդեռ նրա շվեդ պաշտոնակիցը թուրք լրագրողին պարզաբանել է, որ Հայոց Ցեղասպանության բանաձևը ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում կներկայացվի խորհրդարանի քննարկմանը:

Տեղեկացնենք, որ այդ օրինագիծը հեղինակել է Շվեդիայի սոցիալդեմոկրատական կուսակցությունը, որը երեք ամիս առաջ կայացած իր համաժողովում որոշում էր կայացրել սկանդինավյան այդ երկրի խորհրդարանում բարձրացնել թուրքերի կողմից հայերին ու ասորիներին ցեղասպանության ենթարկելու հարցը:

Աղբյուրի հաղորդմամբ` այդ լուրն առնելուն պես Մերջանն ու նրա պատվիրակության անդամները Շվեդիայի իշխանությունների ներկայացուցիչների հետ ունեցած մնացած բոլոր հանդիպումներում անդրադարձել են Ցեղասպանությանս թեմային` ջանալով շվեդներին հետ պահել նման քայլից:

ArmAr.am


Դիտել Թուրքիա, Լրահոս, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն