ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը կայցելի Ադրբեջան
Փետրվար 13, 2010թ. 14:14
ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Բիլլ Բերնսը փետրվարի 19-ին պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան:
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Քրոուլին:
Քրուլիի տեղեկացմամբ, Բերնսը Բաքու կմեկնի Մերձավոր Արևելք (Լիբանան, Սիրիա, Թուրքիա) կատարած այցերից հետո:
Այնտեղ նա կհանդիպի Ալիևի և քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչների հետ:
«Այցի նպատակը երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդումն է»,- ասել է Քրոուլին:
ArmAr.am












