Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Բակո Սահակյանը հանդիպել է Աբխազիայի հայ համայնքի հետ

Փետրվար 13, 2010թ. 12:00

saakyanԱրցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նախօրեին Սուխում քաղաքի Թումանյանի անվան թիվ 9 միջնակարգ դպրոցում հանդիպել է Աբխազիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում Արցախի ղեկավարը ներկաներին ծանոթացրել է Լեռնային Ղարաբաղի սոցիալ-տնտեսական իրավիճակի և զարգացման ծրագրերի, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլի ու հեռանկարների հետ: Բակո Սահակյանը անդրադարձել է նաև Հայրենիք–Սփյուռք հարաբերությունների հետագա ընդլայնմանը, պատասխանել հանդիպման մասնակիցների կողմից բարձրացված մի շարք հարցերի:

Հանդիպմանը մասնակցել են Արցախի նախագահի խորհրդական Արմեն Իսագուլովը, փոխարտգործնախարար Վասիլի Աթաջանյանը, նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն