ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժուաու Սուարեշը կժամանի Հայաստան
Մարտի 10-12-ը Երեւան է ժամանելու ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ժուաու Սուարեշը, ում ուղեկցելու է ԵԱՀԿ ԽՎ-ում ԼՂ հարցով զեկուցող Գորան Լենմարկերը:
Տեղեկացնենք, որ մարտի 10-12-ը Երեւանում ԵԱՀԿ ԽՎ-ի շրջանակներում տեղի է ունենալու մեծ համաժողով, որին մասնակցելու են բազմաթիվ երկրներից ժամանած խորհրդարանականներ, փորձագետներ ու քաղաքական գործիչներ: Որպես ԵԱՀԿ ԽՎ նախագահ սա Ժ. Սուարեշի առաջին այցելությունն է Հարավային Կովկաս եւ բացի Հայաստանից, նա կայցելի նաեւ Վրաստան ու Ադրբեջան:
Ժուաու Սուարեշը կհանդիպի Հայաստանի հանրապետության նախագահի, ԱԺ խոսնակի, ԱԳ նախարարի, ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների հետ, որոշ հասարակական կազմակերպությունների, նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ
Ենթադրվում է, որ մարտի 11-ին Գ. Լենմարկերը ԱԺ դահլիճում տեղի ունենալիք համաժողովի շրջանակներում հանդես կգա ելույթով, որտեղ կշարադրի իր դիտարկումներն ու առաջարկությունները Արցախյան կարգավորման գործընթացում առաջընթացի կապակցությամբ:
ArmAr.am












