Գլխավոր » Լրահոս

7:0 հաշվով հաղթանակ է գրանցել Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը

Փետրվար 13, 2010թ. 16:20

2_5088Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկած Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ Հայաստանի հավաքականը 7:0 հաշվով հաղթել է Սկանդինավիայի հավաքականին:

Մեկնարկից հետո առաջինը գորգ են դուրս եկել Իրանի և Կուբայի հավաքականները: Խաղն ավարտվել է 4:3 հաշվով: Թուրքիա – Հունգարիա և Ռուսաստան – Վրաստան խաղերն ավարտվել են 6:1 հաշվով` Թուրքիայի և Ռուսաստանի հաղթանակով:

Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի գավաթի առաջնությանը ներկա են FILA-ի նախագահ և Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ Ռաֆայել Մարտինեսը, FILA-ի գլխավոր քարտուղար Միշել Դյուսոնն ու FILA-ի այլ անդամներ:

Եզրափակիչ հանդիպումները տեղի կունենան փետրվարի 14-ին:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն