Պուտինը հավանություն է տվել Աբխազիայի հետ ավիահաղորդակցությանը
Փետրվար 13, 2010թ. 17:00
Ռուսաստանն ու Աբխազիան ուղիղ ավիահաղորդակցություն են հաստատում: Այս մասին տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները:
Ավիահաղորդակցության հաստատման համաձայնագիրը, որին, իր կարգադրությամբ, հավանություն է տվել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը, ստորագրելու են երկու երկրների կառավարությունները:
Հիշեցնենք, որ առաջին քաղաքացիական ինքնաթիռը, որը երկար տարիներ անց վայրէջք էր կատարել Սուխումիի օդանավակայանում, եղել է ՌԴ ԱԳ նախարարի ինքնաթիռը` 2008թ. սեպտեմբերին ժամանելով Աբխազիա:
ArmAr.am












