Գլխավոր » Լրահոս, Հոգևոր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Երուսաղեմ

Փետրվար 15, 2010թ. 11:05

Garegin_BՓետրվարի 15-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն երկօրյա այցով մեկնեց Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն:

Այցի ընթացքում Նորին Սրբությունը Երուսաղեմի Հայոց Պատրիարք Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանին կփոխանցի նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից գահակալության 20-ամյակի և ծննդյան տարեդարձի առիթով Ամենապատիվ Պատրիարքին շնորհված ՀՀ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանը:

Վեհափառ Հայրապետին ուղեկցում են Բրազիլիայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթև արքեպիսկոպոս Ղարիբյանը, Արգենտինայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը, ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը,   Մայր Աթոռի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը և Տ. Գարեգին աբեղա Համբարձումյանն իբրև գավազանակիր:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Հոգևոր բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն