Գլխավոր » Ադրբեջան, Լրահոս, Տարածաշրջան

ԵԱՀԿ գործող նախագահն այսօր հանդիպել է ադրբեջանական քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ

Փետրվար 15, 2010թ. 11:15

Kanat_Saudabayev_011209ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի արտաքին գործերի նախարար Կանատ Սաուդաբաևն այսօր հանդիպել է ադրբեջանական քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ:

Ինչպես հանդիպմանը նշել է Ադրբեջանի Ժողովրդավարական բարեփոխումների կուսակցության առաջնորդ Ասիմ Մոլազադեն, Ադրբեջանը կորցնում է հույսը, թե միջազգային կազմակերպությունները կկարողանան կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:

«,Մենք գիտենք, որ Ղազախստանը ակտիվ սատարում է մեր դիրքորոշումը…,,- նշել է Մոլազադեն: Ըստ նրա, ԵԱՀԿ-ում Ղազախստանի նախագահությունը Ադրբեջանին հույս է ներշնչում, որ ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի:

ArmAr.am


Դիտել Ադրբեջան, Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն