Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին ժամանել է Պյատիգորսկ

Փետրվար 15, 2010թ. 12:20

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 13-ին ժամանել է Ռուսաստանի Դաշնության Հյուսիսային Կովկասիnkr-president-bako-sahakian դաշնային օկրուգի վարչական կենտրոն Պյատիգորսկ քաղաք:

Նույն օրը երկրի ղեկավարը հանդիպում է ունեցել Ստավրոպոլի երկրամասի հայ համայնքների ղեկավարների եւ գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ժամանակ քննարկվել է Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման եւ խորացման հետ կապված հարցերի լայն շրջանակ:

Այնուհետեւ Նախագահը ներկա է գտնվել Պյատիգորսկի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցած հոգեւոր արարողությանը` նվիրված Տյառն ընդառաջի տոնին:

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 14-ին Պյատիգորսկ քաղաքում հանդիպում է ունեցել Հարավային Ռուսաստանի հայ համայնքների ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում երկրի ղեկավարը ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակը, հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման ընթացքը եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլն ու հեռանկարները: Հատուկ ուշադրություն է դարձվել Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների զարգացմանը: Բակո Սահակյանն ընդգծել է, որ այդ կապերի խորացումը կարեւոր է ինչպես հայոց անկախ պետականության ամրապնդման, այնպես էլ Սփյուռքի համախմբման եւ հայրենապահպանության համար:

Այս համատեքստում Նախագահը կարեւորել է Ռուսաստանի Դաշնության Հյուսիսային Կովկասի դաշնային օկրուգի` հատկապես Ստավրոպոլի երկրամասի հայ համայնքների հետ համագործակցության ընդլայնումը` այն համարելով հեռանկարային եւ խոստումնալից:

Հանդիպման վերջում Բակո Սահակյանը պատասխանել է ներկաների կողմից հնչեցված բազմաթիվ հարցերի:

ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն