Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Տիգրան Թորոսյան. «Էրդողանը սխալ հաշվարկների զոհ դարձավ»

Փետրվար 15, 2010թ. 12:45

torosyan«Էրդողանը շտապեց հայտարարել «Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձի մասին Ադրբեջանի ենթակայության ներքո» (ձևակերպումը վերցված է Մադրիդյան սկզբունքների մանրամասնեցված առջին կետից), քանի որ Մադրիդյան փաստաթղթի հրապարակումից առաջ Ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին որևէ փաստաթուղթ մինչև բանակցությունների ավարտը չէր հրապարակվել:

Եվ Էրդողանին թվաց, թե ահա փաստաթուղթը կհաստատվի, ու եթե ինքն առաջինն ասի այդ մասին, դա կարող է Ադրբեջանին մատուցվել, որպես Թուրքիայի ջանքերի շնորհիվ ստացված ձեռբերում»,-այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Տիգրան Թորոսյանը:

Սակայն փաստաթուղթը չվավերացվեց, և այսօր Էրդողանը դժվար կացության առջև է կանգնած. «Եթե մի կողմ դնի իր հայտարարությունները, և արձանագրությունները վավերացվեն, ապա լուրջ խնդիրներ կառաջանան և’ Ադրբեջանում, և’ Թուրքիայում. կմեծանա լարվածությունը Ադրբեջւանի և Թուրքիայի միջև: Կորուստները Թուրքիայի, հատկապես Էրդողանի համար մեծ կլինեն: Չվավերացվելու դեպքում ևս խնդիրներ կառաջանան: Նրանց մնում է միայն կառչել Սահմանադրական դատարանի որոշումից»,- ասում է ԱԺ պատգամավորը:

Նրա կարծիքով, այսօր Թուրքիայի վրա ճնշում գործագրելու երկու գործիք կա` ԱՄՆ Կոնգրեսում քննարկվող Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը և Օբամայի ուղերձը:

Թուրքիայի մեծ ցանկությունը` ներգրավվել Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում, պատգամավորը հնարավոր չի համարում, քանի որ «ԱՄՆ և Ռուսաստանը չեն կարող Թուրքիային զիջել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հետ կապված որևէ դերակատարություն, քանի որ դա «չափազանց կարևոր լծակ է Ադրբեջանի վրա ազդելու համար»: Նա դրանով է բացատրում նաև այն, որ և’ Վաշինգտոնում, և’ Մոսկվայում Էրդողանին ասացին, որ հայ-թուրքական հարաբերությունները և Ղարաբաղյան խնդիրը փոխկապակցված չեն:

Ինչ վարաբերում է պատարազմ վերսկսելու մասին Ադրբեջանի պարբերաբար հնչող հայտարարություններին, ապա Տիգրան Թորոսյանը վստահ է. «Այն երկիրը, որն ուզում է իր խնդիրները լուծել պատերազմի միջոցով, ոչ թե շարունակական հայտարարութուններ է անում` սպառնալով պատերազմով, այլ սկսում է պատերազմը»:

Պատերազմի վերսկսման հավանականության մասին տարբեր միջազգային կառույցների կողմից պարբերաբար հնչող հայտարարութունները, նրա կարծիքով, պարզապես կողմերի վրա ազդելու մի ձև են. «Այն դեպքում, երբ ԼՂ խնդրի կարգավորման և հավանական լուծման մասին ակտիվ խոսակցություններ են սկսվում, տարբեր կազմակերպություններ հայտարարում են պատերազմի վերսկսման հավանականության մասին:

Դա ազդեցության ձև է. եթե լուծում չլինի, զիջումների չգնաք, պատերազմ կսկսվի»: Նրա կարծիքով, վաղուց արդեն ժամանակն է նման բաներին ուշադրություն չդարձնելու, քանի որ «իրական պատերազմի վերսկսումն այսօր ձեռնտու չէ ոչ ոքի, առաջին հերթին  միջազգային հանրությանը»:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն