Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

ԼՂՀ-ն նախապատրաստվում է հերթական ընտրություններին

Փետրվար 15, 2010թ. 13:10

lxh azgayin joxovԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը  քննարկել է մայիսի 23-ին տեղի ունենալիք ԼՂՀ հերթական խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման և անցկացման գործընթացի հետ կապված մի շարք հարցեր։

Հանձնաժողովի անդամները հաստատել են ընտրությունների նախապատրաստման և անցկացման պլանը, համաձայնեցրել են հիմնական միջոցառումների ժամանակացույցը,  քվեաթերթիկների և ընտրությունների արդյունքների արձանագրությունների ձևերը։

Բացի այս,  հաստատվել է նաև պատգավորության թեկնածուների եկամուտների մասին հայտարարագրի ձևը։  Ըստ այդմ, թեկնածուները 2009թ հունվարի 1-ից մինչև 2010թ. հունվարի 1-ն ընկած ժամանակաշրջանում իրենց եկամուտների մասին տվյալները պետք է ներկայացնեն համապատասխան հանձնաժողովին։

Ընտրությունների արդյունքները պետք է հրապարակվեն երեք օրվա ընթացքում։ Բողոքների դեպքում ձայների վերահաշվարկը պետք է կատարվի ոչ ուշ քան 7 օրվա ընթացքում։

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն