Միջազգային մամուլը կարծիք է հայտնում
Լիբանանում լույս տեսնող անգլալեզու The Daily Star թերթը, անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների կարգավորման գործընթացին, գրել է, որ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայ-թուրքական արձանագրություններն ուղարկելով երկրի խորհրդարան, ևս մեկ քայլ արեց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ընդառաջ, որն արժանի է դրվատանքի և աջակցության։
Պարբերականն ընդգծել է, որ հայ-թուրքական հարաբերություններում Հայաստանի նախագահի նախաձեռնողականությունն արժանի է գովասանքի, սակայն, միևնույն ժամանակ, այն մեծ աջակցության կարիք է զգում։
«Նախագահ Սարգսյանի քայլը հնարավոր է՝ չպսակվի հաջողությամբ, որովհետև համաձայնագիրը դեռ պետք է վավերացվի երկու երկրների խորհրդարանների կողմից։ Սակայն ինչպիսին էլ լինի արդյունքը, Սարգսյանի քայլը պետք է ըստ արժանվույն գնահատվի, քանի որ նա, դուրս գալով անցյալի մութ զնդաններից, աջակցում է խաղաղությանն ու հաշտեցմանն ուղղված առաջընթացին»,- եզրափակել է պարբերականը։
ArmAr.am












