Մամեդյարովը նորից երազանքների գիրկն է ընկել
Փետրվար 15, 2010թ. 13:40
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Ադրբեջանը շահագրգռված է նորացված Մադրիդյան սկզբունքների ընդունմամբ: «Օրերս ես զրուցել եմ ՌԴ ԱԴ նախարար Սերգեյ Լավրովի հետ և իմացել, որ հայկական կողմը դեռ չի ներկայացրել վիճելի կետերի մասին իր առաջարկությունները: Մեր մոտեցումները հստակ են. Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը մենք տեսնում ենք Ադրբեջանի կազմում` հայ և ադրբեջանական համայնքների համատեղ բնակությամբ»,- ասել է Մամեդյարովը: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
ArmAr.am












