7 հայեր Ռուսաստանի 500 միլիարդատերերի վարկանիշային ցուցակում
Ռուսաստանահայ յոթ գործարարներ ընդգրկվել են ռուսական «,Ֆինանս,, ամսագրի հրապարակած 2010թ. Ռուսաստանի 500 միլիարդատերերի վարկանիշային ցուցակում։
«,Ռոսգոսստրախ,, ապահովագրական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ, Դանիիլ Խաչատուրովի կարողությունը գնահատվել է 790 մլն դոլար (91-րդ տեղ)։ Նրա եղբայր Սերգեյ Խաչատորովի կարողությունը նույնպես գնահատվել է 790 մլն դոլար (92-րդ տեղը)։ «,Տաշիր,, խմբի նախագահ և հիմնական բաժնետեր Սամվել Կարապետյանի կարողությունը գնահատվել է 580 մլն դոլար, և նա ցուցակում զբաղեցրել է 139-րդ տեղը։
«,Տրոյկա Դիալոգ,,-ի հիմնական բաժնետեր և տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանի կարողությունը կազմել է 390 մլն դոլար, և ցուցակում նա զբաղեցրել է 209-րդ տեղը։
«,Բորոդինո,, հոլդինգի համասեփականատեր Տիգրան Ներսիսյանի կարողությունը գնահատվել է 380 մլն դոլար (215-րդ տեղ)։ «,Զենիթ,, բանկի համասեփականատեր Իգոր Ավանեսյանի կարողությունը գնահատվել է 200 մլն դոլար (332-րդ տեղ), իսկ Sun Investments Partners-ի համասեփականատեր Ատոմ Խաչատրյանի կարողությունը կազմել է 110 մլն դոլար (479-րդ տեղ)։
ArmAr.am












