Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Նաիրա Զոհրաբյան. «Սուտը, կեղծիքն ու ապատեղեկատվությունը չեն կարող ընդունելի լինեն ԵԽԽՎ-ում»

Փետրվար 15, 2010թ. 14:31

+Naira Zohrabyani asulis g[1].ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն այսօր պաշտոնական նամակ է հղել ԵԽԽՎ մշակույթի, գիտության և կրթության հարցերի հանձնաժողովի նախագահ Էնդրյու Մակինթոշին:

ArmAr.am-ի թղթակցի հետ զրույցում տիկին Զոհրաբյանն ասաց, որ  անդրադառնալով ադրբեջանցի պատվիրակ Հուսեինովի կողմից տարածած ապատեղեկատվությանը հանձնաժողովի նախագահին հղած նամակում ինքն ընդգծել է, որ սուտը, կեղծիքն ու ապատեղեկատվությունը չեն կարող և չպետք է ընդունելի լինեն ԵԽԽՎի նման կառույցում:

Ներկայացնում ենք նամակի բովանդակությունը.

«Հարգարժան պարոն Մակինթոշ, ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի ընթացքում ԵԽԽՎ արդբեջանական պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեինովը ադրբեջանական մամուլին տված իր հարցազրույցներում հերթական անգամ խեղաթյուրել է ակնհայտ փաստեր և իրողություններ:

Տեղյակ եմ նաև, որ նշյալ փաստերը նա խեղաթյուրված ներկայացրել է նաև Ձեր գլխավորած հանձնաժողովի նիստում: Մասնավորապես, փորձել է խեղաթյուրել իմ կողմից Վեհաժողովի անդամ պետությունների ներկայացուցչություններին բաժանված՝ «21-րդ դարի վանդալները» և «Իսկական ողբերգություն» փաստական նյութերը»՝ առաջնորդվելով իր երկրի ղեկավարության գործելաոճով՝ կեղծել պատմությունն ու ակնհայտ փաստերը:

Ուզում եմ վստահ լինել, որ սուտը, կեղծիքն ու ապատեղեկատվությունը չեն կարող և չպետք է ընդունելի լինեն այնպիսի մի կառույցում, ինչպիսին Եվրոպայի Խորհուրդն է: Ճշամարտությունը չի կարող մեկնաբանելի լինել, և փաստերը ամենախոսուն վկաներն են: Հավատում եմ Ձեր ողջամտությանը և վստահ եմ, որ Ձեզ համար ևս ճշմարտությունը բարձրագույն արժեք է: Կից՝ կրկին ուղարկում եմ անհրաժեշտ փաստական նյութեր»,-ասված է հանձնաժողովի նախագահին ուղղված նամակում:

Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկացմամբ, ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեինովը պատրաստվում է վեհաժողովի մշակույթի, գիտության և կրթության հարցերի հանձնաժողովի մարտի 10-ի նիստում կրկին անգամ բարձրացնել ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի կողմից վեհաժողովի անդամ պետություններին բաժանված «21-րդ դարի վանդալները» և «Իսկական ողբերգություն» փաստական նյութերի վերաբերյալ հարցը: Ադրբեջանցի պատգամվորը պնդում է, թե այդտեղ ներկայացված փաստերը խեղաթյուրված են և հայաստանյան պատվիրակությունը կեղծում է փաստերը: Հենց այս հայտարարության էլ ի պատասխան Ն. Զոհրաբյանը պաշտոնական նամակ է հղել:

ArmAr.am


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն