Արյունալի բախումներ` Բաքվում
Նախօրեին Բաքվում ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ է տեղի ունեցել: Մի խումբ հավատացյալներ` Մուհամմեդ Մարգարեի մահվան տարելիցի առթիվ, որոշել էին մետրոյի «Նիզամի» կայարանից դեպի Շեհիդների պուրակ քայլերթ իրականացնել: Սակայն ոստիկանությունը կտրուկ կասեցրել է հավատացյալների նախաձեռնած միջոցառումը: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Ոստիկաններին հատկապես զայրացրել է այն փաստը, որը երթի մասնակիցները Նարիմանովի փողոցով անցնելիս սկսել են բացականչել «Ալլահ Ակբար», «Ամեն օր Աշուրա է» կարգախոսները: Այդ կարգախոսները հնչեցնելուց հետո, ոստիկանները գործի են դրել մահակները և բռնի կերպով ցրել միջոցառումը:
Միջոցառման մի շարք մասնակիցներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, իսկ մի մասն էլ ձերբակալվել է: Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ ակցիայի մասնակիցներից 15 մարդ այս պահին ձերբակալված է:
Գրեթե մեկ ամիս առաջ, նմանատիպ դեպք գրանցվել էր Նախիջևանում: Այդ ժամանակ, հավատացյալները Աշուրայի տոնի կապակցությամբ միջոցառումներ էին իրականացրելև պատժվել իշխանությունների կողմից: Այդ ժամանակ ոստիկանները մի ամբողջ գյուղի` Բանանյարի բնակիչների նկատմամբ բռնության էին իրականացրել: Իշխանություները մինչև այժմ զոհերի և վիրավորների մասին պաշտոնական տեղեկություններ չեն հրապարակել:
ArmAr.am












