Գլխավոր » Լրահոս

Երկաթուղային վթար Բելգիայում

Փետրվար 15, 2010թ. 15:11

7dc97345b3c946fcea6b51923e9ea411Բելգիայում երկու ուղեւորատար գնացքների ճակատային բախման հետևանքով փետրվարի 15-ին զոհվել է առնվազն 20 մարդ:

Ինչպես հաղորդում է VRT-ն, աղետը տեղի է ունեցել բելգիական մայրաքաղաքից 15 կմ հեռավորության վրա՝ Հալե քաղաքի մոտ տեղական ժամանակով ժամը 8։30-ին: Հարվածն այնքան ուժեղ է եղել, որ առաջին վագոնները դուրս են թռել ռելսերից:

Գնացքների երթևեկությունը այդ հատվածում՝ նաեւ Բրյուսելի եւ Փարիզի միջեւ, դադարեցվել է: Ներկայումս փրկարարները շարունակում են հանել տուժածներին, որոնք մնացել են ծռմռված վագոնների մեջ:

ArmAr.am


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն