Բակո Սահակյանը հանդիպել է Կրասնոդարի երկրամասի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Փետրվար 15, 2010թ. 16:50
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 15-ին Կրասնոդար քաղաքում Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի Հարավային թեմի առաջնորդարանում հանդիպում է ունեցել Կրասնոդարի երկրամասի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում երկրի ղեկավարը հետաքրքրվել է երկրամասի հայության առօրյա կյանքով, ինչպես նաեւ ընդգծել Արցախի հետ կապերի խորացման անհրաժեշտությունը` համարելով, որ դրա համար կա բավարար ներուժ:
ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն












