Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Ս.թ. փետրվարի 10-ից 13-ը Բեյրութում աշխատանքային այցով գտնվում էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գեորգի Պետրոսյանը

Փետրվար 15, 2010թ. 17:00

getpicԱյցի առաջին օրը նախարար Պետրոսյանը հանդիպում է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի  հետ: Հանդիպմանը մասնակցել է Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը: Փետրվարի 10-ին ԼՂՀ ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել Լիբանանում ՀՀ դեսպանության աշխատակիցների հետ:

Փետրվարի 11-ին առավոտյան Գեորգի Պետրոսյանը  Անթիլիասի մայրավանքում մասնակցել է Վարդանանց տոնին նվիրված Սուրբ Պատարագին, որից հետո ելույթներով հանդես եկել  նախ Վեհարանի դահլիճում հանդիսությանը մասնակցող լիբանանահայության առջև, ապա  Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի անունից տրված պաշտոնական ճաշկերույթին: Նախարար Պետրոսյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն առնչվող մանրամասներ: Միջոցառումներին մասնակցել են հայազգի նախարարներ, պատգամավորներ, քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, հոգևոր հայրեր, ՀՀ դեսպան Ա. Քոչարյանը, ՀՀ դեսպանության խորհրդական Ա. Վարդանյանը:

Փետրվարի 12-ին և 13-ին ԼՂՀ արտգործնախարարն առանձին հանդիպումներ է ունեցել նաեւ հայկական քաղաքական կուսակցությունների, Հայ կաթողիկե եկեղեցու պատրիարք ամենապատիվ եւ գերերջանիկ Տ.Տ. Ներսես Պետրոս ԺԹ-ի, Մերձավոր Արեւելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության  նախագահ Վերապատվելի Մկրտիչ Կարագյոզյանի, ՙԱրցախ՚ հիմնադրամի և հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց հուզող բազմաթիվ հարցերին: Նա այցելել է նաև Արցախում զոհված ազատամարտիկների ընտանիքներին, ծաղկեպսակ  զետեղել Անթիլիասի կաթողիկոսության Մայրավանքի բակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիրում:

ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայություն


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն