Գլխավոր » Զինված ուժեր, Լրահոս

ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումը ժամանել է Աֆղանստան

Փետրվար 15, 2010թ. 17:32

picresizeԱֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցելու նպատակով փետրվարի 14-ին տեղակայման վայր` Կունդուզ քաղաք է ժամանել ՀՀ ԶՈւ 40 հոգանոց խաղաղապահ ստորաբաժանումը: Հայկական զորախմբի հիմնական առաքելությունը Աֆղանստանում լինելու է գերմանական ուժերի հետ համատեղ Կունդուզի օդանավակայանի անվտանգության ապահովումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ստորաբաժանումը տեղակայման վայր է մեկնել Գերմանիայից, որտեղ 2009թ. դեկտեմբերից մասնակցում էր նախատեղակայման վարժանքի:

Առաջիկա շաբաթվա ընթացքում հայկական զորախումբը զբաղված կլինի տեղակայմամբ, թիկունքային հարցերի կարգավորմամբ: Փետրվարի 16-ին սպայակազմը կմեկնի Կունդուզի օդանավակայան` տեղանքին և կատարվելիք առաջադրանքին ծանոթանալու նպատակով:


Դիտել Զինված ուժեր, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն