Իսրայելում անհանգստացած են Իրանի նախագահի հայտարարությունից
Բենիամին Նեթանյահուն մեկնել է Ռուսաստանի մայրաքաղաք:
«Իրանի նկատմամբ պետք է խիստ պատժամիջոցներ կիրառել». սա է Իսրայելի դիրքորոշումը: Եվ Մոսկվայում վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս հարցը քննարկելու է ռուսական իշխանությունների հետ: Նա հանդիպելու է ինչպես նախագահի, այնպես էլ կառավարության ղեկավարի հետ:
Իսրայելում անհանգստացած են Իրանի նախագահ Ահմադինեժադի այն հայտարարությունից, թե Իրանը պատրաստվում է ուրանի հարստացումը հասցնել մինչև 20 տոկոսի: Իսրայելը կարծում է, որ պատժամիջոցները խստացնելու մասին որոշումը, այդ թվում նաև տնտեսական շրջափակումը ձգձգվում են:
Պետք է ճնշում գործադրել Իրանի վրա, և այդպես պետք է վարվի նաև ռուսական կողմը: Այսպես է իր այցի սկզբում արտահայտվել Իսրայելի վարչապետը: Նա գոհ է, որ Մոսկվան քննադատել է Թեհրանի հայտարարությունը, թե ` հաջորդ ամսում ուրանի հարստացման համար միանգամից պետք է բացել մի քանի գործարան:
Նեթանյահույի այցը կտևի երեք օր:












