Գլխավոր » ԼՂ Հանրապետություն, Լրահոս

Աշխատանքային խորհրդակցություն Արցախի Հանրապետության Ազգային ժողովում

Փետրվար 15, 2010թ. 19:09

Փետրվարի 15-ին   ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ մշտական հանձնաժողովների նախագահների և աշխատակազմի ծառայությունների պատասխանատուների մասնակցությամբ։ Այս մասին ArmAr.am էլեկտրոնային օրաթերթին հայտնում են ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից:

Քննարկման հիմնական թեման 10-րդ նստաշրջանի առաջին լիագումար նիստի օրակարգի ձևավորման հարցն էր։

Այդ կապակցությամբ լսվեցին մշտական հանձնաժողովների նախագահների հաղորդումները շրջանառության մեջ գտնվող օրինագծերի թեմատիկ ընդգրկումների և պատրաստության վիճակի  վերաբերյալ։

Տեղի ունեցավ մտքերի փոխանակում, որի արդյունքում ճշտվեց լիագումար նիստի հաստատմանը ենթակա օրակարգային հարցերի շրջանակը, նշվեցին առաջիկա անելիքները, տրվեցին համապատասխան հանձնարարականներ։

Համաձայն գործող օրենսդրական նորմի՝ խորհրդարանի նախագահը հայտարարեց, որ ԱԺ լիագումար նիստը հրավիրվում է ս.թ. փետրվարի 17-ին, ժամը 11.00-ին, ԱԺ նիստերի  դահլիճում։

Խորհրդակցությանը քննարկվեցին նաև ընթացիկ ամսում նախատեսվող խորհրդարանական և այլ բնույթի միջոցառումների առնչվող հարցեր։

ArmAr.am


Դիտել ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն