Յանուկովիչը Մոսկվա է հրավիրվել
Փետրվար 15, 2010թ. 20:22
Ռուսաստանի Դաշնության ղեկավար Դմիտրի Մեդվեդեւն ու Ուկրաինայի ընտրված նախագահ Վիկտոր Յանուկովիչն արդեն առաջիկայում հանդիպելու են` քննարկելու երկու երկրների միջեւ համագործակցությանը վերաբերող հարցեր: Ռուսաստան այցելելու հրավեր Վիկտոր Յանուկովիչը ստացել է Մեդվեդեւից, ով նաեւ պաշտոնապես շնորհավորել է Յանուկովիչին անցյալ կիրակի Ուկրաինայում կայացած նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ:
Ուկրաինայի նոր նախագահի երդմնակալության արարողությունը կայանալու է փետրվարի վերջին:
ArmAr.am












